Հոդված 4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի գործառույթների ժամանակավոր կատարում
Հոդված 4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի գործառույթների ժամանակավոր կատարում
1. Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարը որևէ պատճառով չի կարողանում կատարել իր գործառույթները, կամ եթե այդ պաշտոնը թափուր է, ներկայացվող պետությունը կարող է լիազորել ընդունող պետության տվյալ կամ մեկ ուրիշ հյուպատոսական հիմնարկի պաշտոնատար անձի կամ ընդունող պետությունում իր դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի որևէ անդամի, որը կատարում է հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները: Ներկայացվող պետությունը ընդունող պետությանը պետք է նախօրոք տեղեկացնի հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատարի լրիվ անունը, ազգանունը, պաշտոնը և աստիճանը:
2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատարն օգտվում է իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով:
3. Ժամանակավորապես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատար նշանակված դիվանագիտական անձնակազմի անդամը շարունակում է օգտվել դիվանագիտական արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք նախատեսված են Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի Կոնվենցիայով: