Անցնել բովանդակությանը
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Հոդված 36. Հյուպատոսական հիմնարկի աշխատողների ազատումը հարկումից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36. Հյուպատոսական հիմնարկի աշխատողների ազատումը հարկումից

1. Հյուպատոսական հիմնարկի աշխատողներն ազատվում են ընդունող պետության պետական, տեղական (մունիցիպալ) բոլոր հարկերից, բացառությամբ`

1) անուղղակի հարկերի, որոնք մտնում են ապրանքների և ծառայությունների արժեքի մեջ,

2) ընդունող պետության տարածքում գտնվող մասնավոր անշարժ գույքի հարկերի, այն հանումներով, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի առաջին կետի դրույթներով,

3) ժառանգության գույքի հարկերի, ժառանգությունը ստանալու հարկերի կամ ժառանգման և դրա փոխանցման հարկերի, որոնք գանձվում են ընդունող պետության կողմից` սույն Կոնվենցիայի 38-րդ հոդվածում նախատեսված հանումներով,

4) ընդունող պետության մասնավոր եկամուտների աղբյուրների հարկերի և գանձումների, որոնք կապված չեն իրենց ծառայողական գործունեության հետ,

5) սպասարկման կոնկրետ ձևերի համար գանձվող գանձումների,

6) գրանցման, դատական և ռեեստրային տուրքերի, հիպոթեքային և դրոշմատուրքերի, սույն Կոնվենցիայի 35-րդ հոդվածով նախատեսված հանումներով:

2. Աշխատավարձը, որը ներկայացվող պետության կողմից ստանում են հյուպատոսական հիմնարկի աշխատողները, ենթակա չէ հարկման կամ այլ գանձումների, որոնք գանձվում են աշխատավարձից, համաձայն ընդունող պետության օրենսդրության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։