ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Հոդված 26. Պետական դրոշի և զինանշանի օգտագործումը
Հոդված 26. Պետական դրոշի և զինանշանի օգտագործումը
1. Ներկայացվող պետությունն իրավունք ունի հյուպատոսական հիմնարկի շենքերի վրա ամրացնել իր զինանշանը և հյուպատոսական հիմնարկի անվանումով վահանակ` ներկայացվող պետության և ընդունող պետության լեզուներով:
2. Ներկայացվող պետությունն իրավունք ունի հյուպատոսական հիմնարկի շենքերի, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նստավայրի և նրա` պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա բարձրացնել իր պետական դրոշը:
3. Սույն հոդվածում նախատեսված իրավունքները կատարելիս պետք է հաշվի առնվեն ընդունող պետության օրենքները, կանոնները և սովորույթները: