Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Օգնություն ներկայացվող պետության աղետի ենթարկված նավին

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Օգնություն ներկայացվող պետության աղետի ենթարկված նավին

1. Եթե ներկայացվող պետության նավը ընդունող պետության ներքին, տարածքային ջրերում կամ մոտակա ծովային գոտում ենթարկվել է նավաբեկության, նստել է ծանծաղուտում կամ ուրիշ լուրջ վնասվածքներ ստացել, ապա ընդունող պետության իրավասու իշխանության մարմինները, հնարավորինս կարճ ժամկետում, այդ մասին տեղյակ են պահում հյուպատոսական հիմնարկին, ինչպես նաև տեղեկացնում են այն միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են ուղևորներին, անձնակազմի անդամներին, նավը, բեռները և այլ գույքը փրկելու նպատակով:

2. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել ներկայացվող պետության աղետի ենթարկված նավին, անձնակազմի անդամներին և ուղևորներին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև այդ նպատակներով կարող է ընդունող պետության իշխանություններին դիմել օգնության խնդրանքով:

3. Եթե ներկայացվող պետության աղետի ենթարկված նավը, դրա սարքավորումները կամ բեռը գտնվել են ընդունող պետության ափամերձ տարածքում կամ հասցվել են այդ պետության նավահանգիստ, և, դրա հետ մեկտեղ, բացակայում են նավապետը, նավի սեփականատերը, նավային ընկերության ներկայացուցիչը կամ ապահովագրության գործակալը, կամ նրանք ի վիճակի չեն միջոցներ ձեռնարկել այդ գույքը պահպանելու կամ տնօրինելու համար, ապա ընդունող պետության իրավասու իշխանության մարմինները հնարավորինս կարճ ժամկետում այդ մասին տեղյակ են պահում հյուպատոսական հիմնարկին:

Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է առանց հատուկ լիազորագրի ներկայացվող պետության նավի սեփականատիրոջ անունից միջոցներ ձեռնարկել` պահպանելու կամ տնօրինելու աղետի ենթարկված նավը և դրանից առանձնացված գույքը:

4. Ներկայացվող պետության վնասված նավը, ինչպես նաև դրա բեռը, սարքավորումները և մթերքը, որոնք բերված չէին ընդունող պետությունում վաճառելու կամ օգտագործելու նպատակով, ընդունող պետության կողմից ազատվում են մաքսային տուրքերից և նմանատիպ այլ գանձումներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։