Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Հոդված 17. Պաշտպանություն ներկայացվող պետության նավի նկատմամբ իրականացվող հարկադրանքի միջոցներից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Պաշտպանություն ներկայացվող պետության նավի նկատմամբ իրականացվող հարկադրանքի միջոցներից

1. Այն դեպքում, եթե դատարանները կամ ընդունող պետության այլ իրավասու իշխանությունները մտադիր են հարկադրանքի գործողություններ ձեռնարկել ներկայացվող պետության նավի նկատմամբ կամ պաշտոնական հետաքննություն անցկացնել նավի վրա, ապա նրանք այդ մասին նախօրոք տեղեկացնում են հյուպատոսական հիմնարկին և միայն հյուպատոսական պաշտոնատար անձի ներկայությամբ իրավունք ունեն կատարել նման գործողություններ:

2. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները կիրառվում են այն դեպքերի վերաբերյալ, երբ ընդունող պետության իրավասու իշխանությունները, առաջին կետի համաձայն, նավապետի կամ նավի անձնակազմի անդամների նկատմամբ ձեռնարկում են նմանատիպ միջոցներ ափում:

3. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները չեն կիրառվում սովորական անձնագրային, մաքսային և սանիտարական հսկողության վերաբերյալ, որն իրականացվում է ընդունող պետության իրավասու մարմինների կողմից:

4. Ընդունող պետության իրավասու իշխանությունները չեն կարող միջամտել ներկայացվող պետության նավի ներքին գործերին, բացառությամբ նավապետի կամ հյուպատոսական պաշտոնատար անձի խնդրանքով կամ էլ իրենց համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։