Հոդված 13. Խնամակալություն և հոգաբարձություն
Հոդված 13. Խնամակալություն և հոգաբարձություն
1. Համապատասխան տեղեկատվություն ունենալու դեպքում ընդունող պետության իրավասու իշխանությունները հյուպատոսական պաշտոնատար անձին հայտնում են ներկայացվող պետության քաղաքացու համար խնամակալի և հոգաբարձուի նշանակման անհրաժեշտության մասին:
2. Առաջին կետում նշված հարցի վերաբերյալ հյուպատոսական պաշտոնատար անձը համագործակցում է ընդունող պետության իրավասու իշխանությունների հետ և, անհրաժեշտության դեպքում, ընդունող պետության օրենսդրությանը համաձայն, ներկայացնում է որևէ անձի` խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններ կատարելու համար:
3. Եթե ընդունող պետության դատարանը կամ իրավասու այլ իշխանությունները կհամարեն, որ առաջարկվող անձը որպես խնամակալ կամ հոգաբարձու որևէ պատճառով անընդունելի է, հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է ներկայացնել այլ թեկնածություն: