Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

Հոդված 5. Ժամանման և մեկնման մասին ծանուցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Ժամանման և մեկնման մասին ծանուցում

1. Ներկայացվող պետությունը հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի իրավասու իշխանություններին գրավոր ձևով հայտնում է հետևյալը`

1.1. հյուպատոսական հիմնարկի աշխատողի լրիվ անունը, ազգանունը, պաշտոնը և աստիճանը, նրա ժամանման և վերջնական մեկնման կամ գործառույթների կատարման դադարեցման ժամկետները, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկում աշխատելու ժամանակաշրջանում կատարված նրանց ծառայողական դրության փոփոխությունների մասին,

1.2. հյուպատոսական հիմնարկների աշխատողների ընտանիքների անդամների և մասնավոր տնային ծառայողների ժամանման և վերջնական մեկնման ժամկետները, ինչպես նաև նրանց կարգավիճակի փոփոխությունների մասին:

2. Ընդունող պետության իրավասու իշխանությունները հյուպատոսական հիմնարկի աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին տրամադրում են համապատասխան վկայականներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։