Հոդված 1
Հոդված 1
1. Սույն Կոնվենցիայում ներքոհիշյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը`
1) «հյուպատոսական հիմնարկ» նշանակում է` գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն,
2) «հյուպատոսական շրջան» նշանակում է` գտնվելու պետության շրջանը, որը հատկացված է հյուպատոսական հիմնարկին` հյուպատոսական գործառույթներ կատարելու համար,
3) «հյուպատոսական հիմնարկի ղեկավար» նշանակում է` անձ, որը ներկայացվող պետության կողմից լիազորված է հյուպատոսական հիմնարկը ղեկավարելու համար,
4) «հյուպատոսական պաշտոնատար անձ» նշանակում է` անձ, ներառյալ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է այդ պաշտոնում հյուպատոսական գործառույթների կատարումը,
5) «հյուպատոսական հիմնարկի աշխատակից» նշանակում է` անձ, որը հյուպատոսական հիմնարկում կատարում է վարչական և տեխնիկական կամ սպասարկման գործառույթներ,
6) «հյուպատոսական հիմնարկի աշխատողներ» նշանակում է` հյուպատոսական պաշտոնատար անձինք և հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ,
7) «մասնավոր տնային աշխատող» նշանակում է` հյուպատոսական հիմնարկի աշխատողների մոտ հատուկ մասնավոր ծառայության համար վարձված անձ,
8) «հյուպատոսական շինություններ» նշանակում է` հյուպատոսական հիմնարկի օգտագործման համար հատուկ տրամադրված շենքեր կամ շենքերի մասեր և տվյալ շենքը սպասարկող հողամաս` անկախ այն բանից, թե ում է պատկանում դրանց սեփականության իրավունքը,
9) «հյուպատոսական արխիվ» նշանակում է` հյուպատոսական հիմնարկի բոլոր պաշտոնական թղթերը, փաստաթղթերը, թղթակցությունը, ծածկագրերը գաղտնագրերը, ռեեստրները և տեխնիկական բնույթի աշխատանքային սարքավորումները, ինչպես նաև այն սարքավորումները, որոնք նախատեսված են դրանց ապահով պաշտպանության համար,
10) «ներկայացվող պետության քաղաքացի» նշանակում է` ցանկացած ֆիզիկական անձ, որն ունի ներկայացվող պետության քաղաքացիություն,
11) «ներկայացվող պետության նավ» նշանակում է` նավ, բացառությամբ ռազմանավերի, որը, ներկայացվող պետության օրենսդրության համապատասխան, իրավունք ունի նավարկելու ներկայացվող պետության դրոշի տակ,
12) «ներկայացվող պետության օդանավ» նշանակում է` օդանավ, բացառությամբ թռչող ռազմական սարքերի, որը գրանցված է ներկայացվող պետությունում և ունի այդ պետության տարբերանշանները: