Հոդված 16. Օգնություն ներկայացվող պետության նավին
Հոդված 16. Օգնություն ներկայացվող պետության նավին
1. Հյուպատոսական պաշտոնատար անձը հյուպատոսական շրջանի սահմաններում իրավունք ունի օգնություն ցուցաբերել ներկայացվող պետության նավին, որը գտնվում է ընդունող պետության ներքին և տարածքային ջրերում, ներառյալ նավահանգիստները և այլ խարսխային կայանները, ինչպես նաև նավի նավապետին և անձնակազմի անդամներին, այդ թվում`
1) նավ բարձրանալ, լսել նավապետի զեկուցումը նավի, բեռի, նավարկության պայմանների մասին, իսկ նավապետը և անձնակազմի անդամները կարող են հյուպատոսական պաշտոնատար անձի հետ առնչվել, երբ նավին կթույլատրվի ազատ հարաբերություններ ափի հետ,
2) առանց ընդունող պետության իրավասու իշխանությունների իրավունքները վնասելու` հետաքննել նավարկության ժամանակ տեղի ունեցած դեպքերը,
3) անհրաժեշտության դեպքում ապահովել նավապետի կամ նավի անձնակազմի անդամների բուժումը հիվանդանոցում կամ հայրենադարձությունը,
4) ընդունել, ստուգել, հանձնել, վավերացնել կամ օրինականացնել փաստաթղթերը նավի առնչությամբ,
5) այն դեպքում, երբ նավը ձեռք է բերված արտասահմանում, հանձնել ժամանակավոր վկայական, որն իրավունք է տալիս նավարկել ընդունող պետության դրոշի ներքո:
2. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների կատարման ժամանակ հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է օգնության և աջակցության համար դիմել ընդունող պետության իրավասու իշխանություններին: