ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Հոդված 24. Հյուպատոսական հիմնարկի կողմից հյուպատոսական գործառույթների իրականացման պայմանների ապահովումը
Հոդված 24. Հյուպատոսական հիմնարկի կողմից հյուպատոսական գործառույթների իրականացման պայմանների ապահովումը
Ընդունող պետությունը հյուպատոսական հիմնարկին տրամադրում է բոլոր հնարավորությունները` հյուպատոսական գործառույթներ իրականացնելու համար: Ընդունող պետությունը հյուպատոսական հիմնարկի աշխատողներին տրամադրում է իր պաշտպանությունը և անհրաժեշտ բոլոր միջոցներն է ձեռնարկում, որպեսզի հյուպատոսական հիմնարկի աշխատողները, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կարողանան կատարել իրենց պարտականությունները և օգտվեն իրենց արտոնություններից և անձեռնմխելիությունից: