Հոդված 27. Հյուպատոսական շինությունների և հյուպատոսական պաշտոնատար անձանց շինությունների անձեռնմխելիությունը
Հոդված 27. Հյուպատոսական շինությունների և հյուպատոսական պաշտոնատար անձանց շինությունների անձեռնմխելիությունը
1. Հյուպատոսական շինություններն անձեռնմխելի են: Առանց ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կամ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի թույլտվության ընդունող պետության իշխանությունները չեն կարող մուտք գործել հյուպատոսական շինություններ:
2. Հյուպատոսական շինություններում հրդեհի կամ այլ տարերային աղետների առաջացման դեպքում, որը սպառնալիք է հանդիսանում քաղաքացիների անվտանգությանը և գույքի պահպանմանը, ինչպես նաև շրջակայքում գտնվող ընդունող պետության շենքերին, այդպիսի համաձայնությունը պետք է տրվի ամենակարճ ժամկետներում:
3. Հյուպատոսական հիմնարկի և հյուպատոսական հիմնարկի աշխատողների փոխադրամիջոցները խուզարկության, ձերբակալման և կատարողական գործողությունների դեպքում օգտվում են անձեռնմխելիությունից:
4. Ընդունող պետության վրա հատուկ պարտավորություն է դրված` անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել հյուպատոսական շինությունները ներխուժումից և վնաս պատճառելուց պաշտպանելու, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի անդորրի խախտումը կամ նրա արժանապատվության վիրավորման որևէ փորձ կանխելու համար:
5. Սույն հոդվածի առաջին և չորրորդ կետերի դրույթները նույնպես տարածվում են հյուպատոսական պաշտոնատար անձանց բնակելի շինությունների վրա: