Անցնել բովանդակությանը
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Հոդված 32. Անձեռնմխելիություն իրավազորությունից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Անձեռնմխելիություն իրավազորությունից

1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք օգտվում են ընդունող պետության քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից, բացառությամբ հետևյալ քաղաքացիական հայցերի`

ա) որոնք բխում են հյուպատոսական պաշտոնատար անձի կողմից կնքված պայմանագրից, որով նա ուղղակի կամ անուղղակի չի գործում ներկայացվող պետության անունից,

բ) որոնք հարուցվում են ընդունող պետությունում ճանապարհային փոխադրամիջոցի, նավի կամ օդանավի առաջացրած այն վնասի հետևանքով, որի հատուցումը պահանջել է երրորդ անձը:

2. Այն դեպքում, եթե ընդունող պետությունը կատարողական միջոցներ է ձեռնարկում սույն հոդվածի առաջին կետում շարադրված դրույթների կապակցությամբ, ապա հյուպատոսական հիմնարկի պաշտոնատար անձանց անձնական անձեռնմխելիությունը և նրանց բնակելի շենքերի անձեռնմխելիությունը ենթակա չեն խախտման:

3. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները ենթակա չեն ընդունող պետության քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորությանը նրանում, ինչը վերաբերում է նրանց աշխատանքային գործունեությանը, բացառությամբ քաղաքացիական հայցերի, որոնք շարադրված են սույն հոդվածի առաջին կետի առաջին և երկրորդ ենթակետերում:

4. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները ենթակա չեն ոչ որևէ ձևով կալանավորման, ոչ ազատազրկման այլ կերպ, քան դատական իշխանությունների կողմից ներկայացված` գործողությունների կատարման համար մեղադրանքով, որոնք պատժվում են տվյալ պետության օրենքներով կամ օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռի հիման վրա:

Հյուպատոսական հիմնարկի աշխատակցի կալանավորման կամ ձերբակալության դեպքում ընդունող պետությունը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղեկացնել հյուպատոսական հիմնարկի ղեկավարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։