Անցնել բովանդակությանը
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Հոդված 35. Հյուպատոսական հիմնարկի ազատումը հարկերից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Հյուպատոսական հիմնարկի ազատումը հարկերից

1. Հյուպատոսական շինությունները և հյուպատոսական հիմնարկի աշխատողի բնակելի շինությունները, որոնց սեփականատերը կամ վարձակալը հանդիսանում է ներկայացվող պետությունը կամ նրա անունից գործող ցանկացած անձ, ինչպես նաև տվյալ ունեցվածքի ձեռք բերման հետ կապված գործարքները կամ փաստաթղթերը ազատվում են բոլոր պետական, շրջանային և տեղական (մունիցիպալ) հարկերից, գանձումներից ու տուրքերից:

2. Ներկայացվող պետության սեփականություն հանդիսացող կամ նրա տիրապետման կամ օգտագործման տակ գտնվող և հյուպատոսական նպատակներով օգտագործման համար նախատեսված շարժական գույքն ազատվում է հարկերից և այլ նմանատիպ գանձումներից:

Սույն դրույթները տարածվում են նաև հյուպատոսական նպատակներով այդպիսի գույք ձեռք բերելու դեպքերում:

3. Հյուպատոսական գանձումները և հյուպատոսական ծառայությունների կատարման հետ կապված լրացուցիչ ծախսերի փոխհատուցման գումարները, որոնք հյուպատոսական հիմնարկի կողմից գանձվում են ընդունող պետության տարածքում, ազատվում են բոլոր տեսակի հարկերից և գանձումներից:

4. Սույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն տարածվում`

ա) այն վճարումների վրա, որոնք գանձվում են կոնկրետ ծառայությունների համար,

բ) այն հարկերի վրա, որոնք, ընդունող պետության օրենսդրության համաձայն, գանձվում են այն անձից, որը գործարք է կատարել ներկայացվող պետության կամ նրա ներկայացուցչի հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։