Հոդված 37. Մաքսատուրքերից և մաքսային զննումից ազատումը
Հոդված 37. Մաքսատուրքերից և մաքսային զննումից ազատումը
1. Ընդունող պետությունը, համաձայն իր ընդունած օրենքների և կանոնների, թույլատրում է ներմուծումը և արտահանումը, ինչպես նաև ազատում է բոլոր մաքսային տուրքերից, բացառությամբ պահպանման, փոխադրման և նմանատիպ ծառայությունների գանձումների`
ա) այն իրերը, որոնք նախատեսված են հյուպատոսական հիմնարկի ծառայողական օգտագործման համար, ներառյալ նրա փոխադրամիջոցները,
բ) հյուպատոսական հիմնարկի պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների անձնական օգտագործման իրերը, ներառյալ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների կացարանների սկզբնական կահավորման համար անհրաժեշտ առարկաները:
2. Հյուպատոսական հիմնարկի պաշտոնատար անձի անձնական ուղեբեռը ազատվում է մաքսային զննումից: Այն կարող է զննման ենթարկվել միայն այն դեպքում, եթե ընդունող պետության իրավասու իշխանությունները բավարար հիմքեր ունեն ենթադրելու, որ այն պարունակում է այնպիսի իրեր, որոնք տարբերվում են տվյալ հոդվածի առաջին կետի երկրորդ ենթակետում նշվածներից, որոնց ներմուծումը կամ արտահանումը արգելված է ընդունող պետության օրենքներով և կանոններով, ինչպես նաև այն իրերը, որոնք ընկնում են կարանտինային կանոնների տակ:
Զննումը պետք է կատարվի տեղում` համապատասխան հյուպատոսական պաշտոնատար անձի ներկայությամբ: