Անցնել բովանդակությանը
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Հոդված 42. Ընդունող պետության օրենքների և կանոնների հարգում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 42. Ընդունող պետության օրենքների և կանոնների հարգում

1. Արտոնություններից և անձեռնմխելիություններից օգտվող բոլոր անձինք, համաձայն սույն Կոնվենցիայի, պարտավոր են, առանց իրենց արտոնություններին և անձեռնմխելիություններին վնասելու, հարգել ընդունող պետության օրենքները և կանոնները, ներառյալ այն օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են փոխադրամիջոցների շարժումը և դրանց ապահովագրությունը: Նրանք պարտավոր են նաև չխառնվել այդ պետության ներքին գործերին:

2. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները, որոնք հանդիսանում են ներկայացվող պետության քաղաքացիներ, բացառությամբ իրենց պաշտոնական պարտականությունների կատարման, չպետք է զբաղվեն որևէ այլ մասնագիտական կամ առևտրային գործունեությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։