Հոդված 7. էկզեկվատուրան չեղյալ համարելը և ճանաչման դադարեցումը
Հոդված 7. էկզեկվատուրան չեղյալ համարելը և ճանաչման դադարեցումը
1. Ընդունող պետությունը, պարտավոր չլինելով պատճառաբանել իր որոշումը, ցանկացած ժամանակ կարող է ներկայացվող պետությանը դիվանագիտական ուղիներով ծանուցել այն մասին, որ հյուպատոսական այս կամ այն պաշտոնատար անձը համարվում է «persona non grata», կամ որ հյուպատոսական հիմնարկի այս կամ այն աշխատակիցն համարվում է անընդունելի: Այդ դեպքում ներկայացվող պետությունը պետք է հետ կանչի տվյալ անձին:
Եթե ներկայացվող պետությունը խելամիտ ժամկետներում չի կատարում այդ պարտականությունը, ապա ընդունող պետությունը կարող է, համապատասխանաբար, չեղյալ համարել տվյալ անձի էկզեկվատուրան կամ հրաժարվել ճանաչել նրան որպես հյուպատոսական հիմնարկի աշխատողի:
2. Հյուպատոսական հիմնարկի աշխատող նշանակված անձը կարող է անընդունելի հայտարարվել նախքան ընդունող պետության տարածք ժամանելը կամ, եթե նա գտնվում է ընդունող պետությունում, նախքան հյուպատոսական հիմնարկում իր պարտականությունների կատարմանն անցնելը: Նման դեպքերում ներկայացվող պետությունը չեղյալ է համարում նրա նշանակումը: