Հոդված 8. Հյուպատոսական պաշտոնատար անձի գործառույթները
Հոդված 8. Հյուպատոսական պաշտոնատար անձի գործառույթները
Հյուպատոսական պաշտոնատար անձի գործառույթներն են`
1. ներկայացվող պետության և նրա ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանությունը,
2. նպաստել ներկայացվող պետության և ընդունող պետության միջև առևտրական, տնտեսական, մշակութային, մարզական, գիտատեխնիկական, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի զարգացմանը,
3. օրինական բոլոր ուղիներով պարզել ընդունող պետության քաղաքական, առևտրական, տնտեսական, մշակութային, մարզական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում իրավիճակը և այդ մասին տեղեկացնել ներկայացվող պետության կառավարությանը,
4. ներկայացվող պետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում, որոնք չեն արգելվում ընդունող պետության օրենքներով և կանոններով, կամ որոնց իրականացման վերաբերյալ ընդունող պետությունն առարկություններ չունի: