Հոդված 9. Պարտականությունները քաղաքացիության հարցերի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման առնչությամբ
Հոդված 9. Պարտականությունները քաղաքացիության հարցերի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման առնչությամբ
1. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի`
1) ներկայացվող պետության օրենքներին համապատասխան` ընդունել քաղաքացիության հարցերով միջնորդություններ,
2) կատարել ներկայացվող պետության քաղաքացիների հաշվառում,
3) համաձայն ներկայացվող պետության օրենսդրության` կատարել ներկայացվող պետության քաղաքացիների ծննդյան ու մահվան գրանցումներ և տրամադրել համապատասխան վկայականներ, եթե դա չի հակասում ընդունող պետության օրենսդրությանը,
4) ներկայացվող պետության օրենսդրության համաձայն և եթե դա չի հակասում ընդունող պետության օրենսդրությանը` գրանցել ամուսնություններ և տալ ամուսնության վկայականներ` պայմանով, որ ամուսնացող երկու կողմերն էլ հանդիսանում են ներկայացվող պետության քաղաքացիներ:
2. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները շահագրգիռ անձանց չեն ազատում ընդունող պետության օրենքներն ու կանոնները պահպանելու պարտականություններից: