Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 16 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 106

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 106.

Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձի, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող անձի ընդգրկման կարգը

(վերնագիրը խմբ. 23.12.22 ՀՕ-575-Ն)

1. Դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար Բարձրագույն դատական խորհուրդ հայտ ներկայացնելու իրավունք ունի սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող և

1) վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող անձը.

2) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարվա ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը (այսուհետ՝ գիտական աստիճան ունեցող հավակնորդ):

2. Սույն հոդվածով նախատեսված հավակնորդը դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացնում է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով տրված հայտարարությամբ նշված ժամկետներում:

3. Հայտին կցվում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը, իսկ գիտական աստիճան ունեցող հավակնորդը՝ նաև գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

4. Սույն հոդվածով նախատեսված հավակնորդի հայտն ստուգվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածով նախատեսված հավակնորդը սույն օրենսգրքով սահմանված կարգով անցնում է որակավորման ստուգման հարցազրույցի փուլը:

(106-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց. 17.09.20 ՀՕ-423-Ն, խմբ. 23.12.22 ՀՕ-575-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։