Հոդված 37
Հոդված 37.
Ծառայությունը Դատական դեպարտամենտում
1. Դատական դեպարտամենտում իրականացվում են դատական կարգադրիչների ծառայություն, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ ծառայության այլ տեսակներ:
2. Դատական կարգադրիչների ծառայությունն ապահովում է՝
1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.
3) դատարանների տարածքում հասարակական կարգի պահպանումը, կցված գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը.
4) օրենքով նախատեսված այլ գործողությունների իրականացումը:
3. Դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:
4. Դատական կարգադրիչների ծառայության գործառույթների իրականացմանը կարող են ներգրավվել այլ պետական մարմիններ կամ կազմակերպություններ:
(37-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-75-Ն)