ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸԳլուխ 10 · ԴԱՏԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ
Հոդված 49
Հոդված 49.
Դատական սանկցիա կիրառելու պայմանները
1. Դատավորը պարտավոր է իր վարքագծով կանխել և նվազագույնի հասցնել դատական սանկցիա կիրառելու անհրաժեշտությունը և դեպքերը:
2. Դատավորը անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, ինչպես նաև պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները:
3. Դատական նիստերի դահլիճում ներկա անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս դատարանը, որպես կանոն, ապահովում է նրա լսված լինելու իրավունքը:
4. Դատական սանկցիան պետք է համաչափ լինի անձի վարքագծի բնույթին և հետևանքին:
5. Դատական սանկցիայի կիրառումն արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին նույն արարքի համար օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելու համար: