Հոդված 23
Հոդված 23.
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները և դատավորների թվակազմը
1. Հայաստանի Հանրապետությունում գործում են.
1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ առնվազն 35 դատավորի թվակազմով, և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ առնվազն 30 դատավորի թվակազմով.
2) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 10 դատավորի թվակազմով.
3) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 12 դատավորի թվակազմով.
4) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 9 դատավորի թվակազմով.
5) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 6 դատավորի թվակազմով.
6) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 12 դատավորի թվակազմով.
7) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 12 դատավորի կազմով.
8) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 6 դատավորի թվակազմով.
9) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 9 դատավորի թվակազմով.
10) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 9 դատավորի թվակազմով:
(23-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-575-Ն)
(23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)