Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 16 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 119

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 119.

Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու կարգը

1. Բացառիկ հիմքերի, ներառյալ՝ պաշտոնավարմանը խոչընդոտող ընտանեկան, անձնական բնույթի հանգամանքների առկայության դեպքերում առաջին ատյանի դատավորն իրավունք ունի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված հերթից դուրս դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով իրեն նշանակել մեկ այլ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում՝ տվյալ առաջին ատյանի դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում:

2. Դիմում ներկայացնող դատավորը դիմումի մեջ պետք է շարադրի տեղափոխման հիմնավոր պատճառներ: Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է դատավորի դիմումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորին զրույցի։ Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է բաց քվեարկություն։ Եթե տեղափոխմանը կողմ է քվեարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսից ավելին, ապա համապատասխան թեկնածուի՝ Հանրապետության նախագահին առաջարկումն ու նշանակումն իրականացվում են սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով:

2.1. Դատավորն իր դիմումով կարող է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդին՝ դիմումի քննարկումն անցկացնելու խորհրդակցական սենյակում: Դատավորի միջնորդությունը բավարարելու դեպքում քվեարկությունն անցկացվում է խորհրդակցական սենյակում:

3. Հանրապետության նախագահին է ներկայացվում նաև համապատասխան դատավորի պատճառաբանված դիմումը:

(119-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ., լրաց. 04.03.26 ՀՕ-72-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(04.03.26 ՀՕ-72-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։