Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸԳլուխ 11 · ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 53

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 53.

Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին իրազեկելը

(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-151-Ն)

1. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ ապացուցողական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ապացուցողական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին, իսկ առանց դատարանի թույլտվության իրականացվող ապացուցողական գործողության մասին՝ նաև համապատասխան դատավորին:

2. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ ապացուցողական գործողությունը կատարվում է նախապես դատավորի հետ համաձայնեցված ժամանակ և վայրում, բացառությամբ դատարանի թույլտվությամբ իրականացվող ապացուցողական գործողության: Ապացուցողական գործողությունը իրականացնելիս առավելագույն չափով ապահովվում է ապացուցողական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

3. Սույն հոդվածում ամրագրված պահանջների խախտմամբ ապացուցողական գործողություն իրականացվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է գլխավոր դատախազին կամ քննչական մարմնի ղեկավարին:

4. Գլխավոր դատախազից կամ քննչական մարմնի ղեկավարից ողջամիտ ժամկետում պատասխան չստանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ:

(53-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-151-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։