Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ, ԱԿՑԵՊՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ

Հոդված 10. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

1. Եթե ստացող բանկն ակցեպտավորում է անվավեր վճարման հանձնարարականը (հոդված 9), և ուղարկողը կատարել է վճարելու իր պարտավորությունը (հոդվածներ 25 և 26), ապա ուղարկողի պահանջով ստացող բանկը պարտավոր է վերադարձնել վճարման հանձնարարականի գումարը և այդ գումարի վրա` բանկի կողմից գումարի ստացման օրվանից մինչև այդ գումարն ամբողջությամբ վերադարձնելու օրը հաշվարկված տոկոսները: Ուղարկողը զրկվում է տոկոսներն ստանալու իրավունքից, եթե նա ստացող բանկի կողմից ուղարկված վճարման հանձնարարականն ակցեպտավորելու կամ ուղարկողի հաշիվը դեբետագրելու մասին տեղեկացումը (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) ստանալու պահից հնարավոր կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան քսան օրվա ընթացքում բանկին առարկություն չի ներկայացրել:

2. Բանկերի` սույն հոդվածով սահմանված պարտավորությունը պայմանագրով կամ միջոցների փոխանցման համակարգի կանոններով փոփոխման ենթակա չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։