Գլուխ II · ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ, ԱԿՑԵՊՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ
Հոդված 12. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՈՒՂԱՐԿԵԼը ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ
Հոդված 12. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՈՒՂԱՐԿԵԼը ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ
1. Եթե ստացող բանկին հասցեագրված վճարման հանձնարարականն ուղարկվում է միջոցների փոխանցումների կամ հաղորդակցման այլ համակարգի միջոցով, ապա համակարգին ուղարկված և համակարգից ստացված վճարման հանձնարարականները միմյանց չհամապատասխանելու դեպքում, ստացող բանկը հիմք է ընդունում համակարգից ստացված վճարման հանձնարարականը:
2. Սույն հոդվածի 1 կետը չի վերաբերում կենտրոնական բանկի միջոցների փոխանցման համակարգին: Կենտրոնական բանկը վճարման հանձնարարականների սխալ կատարման համար պատասխանատու է որպես միջնորդ բանկ:
3. Սույն հոդվածը վերաբերում է նաև վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականներին: