Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 5. ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
Միջոցների փոխանցման համակարգերը կենտրոնական բանկի, բանկի կամ բանկերի հաղորդակցման մասնագիտացված համակարգերն են, որոնց միջոցով վճարման հանձնարարականները, դրանք չեղյալ համարելու հանձնարարականները և (կամ) հաշիվների մասին տեղեկացումները (քաղվածքները) փոխանցվում են դրանցում հասցեագրված անձանց: