Հոդված 11. ՍԽԱԼԸ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՒՄ
Հոդված 11. ՍԽԱԼԸ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՒՄ
1. Եթե ուղարկողի վճարման հանձնարարականը փոխանցվել է անվտանգության արարողակարգի պահպանմամբ, սակայն`
ա) ուղարկողի վճարման հանձնարարականում սխալմամբ նշված է նրա կողմից չնախատեսված շահառու, կամ
բ) ուղարկողի վճարման հանձնարարականում սխալմամբ նշված է ավելի մեծ գումարի վճարում, քան նախատեսված էր նրա կողմից, կամ
գ) ուղարկողը սխալմամբ ուղարկել է նախկինում իր կողմից ուղարկված վճարման հանձնարարականի կրկնօրինակը, և եթե ուղարկողն ապացուցում է, որ պահպանել է անվտանգության արարողակարգի պահանջները, և որ սխալը կհայտնաբերվեր, եթե ստացող բանկը նույնպես պահպաներ դրանք, ապա ուղարկողը ստացող բանկին պարտավոր չէ վճարել վճարման հանձնարարականի գումարը, իսկ սույն կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում` ուղարկողի վճարման հանձնարարականում սխալմամբ նշված գումարի և ուղարկողի նախատեսած գումարի տարբերությունը: Ստացող բանկը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուից հետ պահանջել վերջինիս սխալմամբ վճարված գումարը:
2. Եթե`
ա) սույն հոդվածի 1 կետի համաձայն, սխալ վճարման հանձնարարականն ուղարկողը ստացող բանկին պարտավոր չէ վճարել վճարման հանձնարարականի գումարը կամ դրա մի մասը, և
բ) ուղարկողը ստացող բանկի կողմից տեղեկացվել է (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) վճարման հանձնարարականն ակցեպտավորելու կամ ուղարկողի հաշիվը դեբետագրելու մասին,
ապա ուղարկողը պարտավոր է հնարավոր կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերոհիշյալ տեղեկացումը ստանալու պահից վաթսուն օրվա ընթացքում բացահայտել տվյալ սխալը և այդ մասին անմիջապես հայտնել ստացող բանկին: Հակառակ դեպքում, եթե ստացող բանկն ապացուցում է, որ ուղարկողը չի կատարել կամ ուշացումով է կատարել սույն կետով սահմանված իր պարտավորությունը, ուղարկողը պարտավոր է հատուցել սխալի հետևանքով բանկի կրած վնասը, ընդ որում, հատուցման չափը չի կարող գերազանցել տվյալ վճարման հանձնարարականի գումարը:
3. Սույն հոդվածը վերաբերում է նաև վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականներին: