Հոդված 3. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆը
Հոդված 3. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆը
1. Վճարման հանձնարարականը (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար, եթե`
ա) հանձնարարականը վճարման ժամկետից բացի, շահառուին վճարելու այլ պայման չի սահմանում, և
բ) ստացող բանկը հատուցում է ստանում ուղարկողից` դեբետագրելով ուղարկողի հաշիվը կամ այլ ձևով, և
գ) ուղարկողը ստացող բանկին է հաղորդում հանձնարարությունն ուղղակիորեն կամ միջնորդավորված եղանակով` գործակալի, միջոցների փոխանցման կամ հեռահաղորդակցման համակարգի միջոցով:
Եթե սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պահանջներին համապատասխանող հանձնարարությունը նախատեսում է շահառուին կատարել մեկից ավելի վճարում, ապա այն առանձին վճարման հանձնարարական է յուրաքանչյուր վճարման համար:
Վճարման հանձնարարականը համարվում է ուղարկված, երբ այն ուղարկվում է ստացող բանկին:
2. Վճարման հանձնարարականի գումարը վճարման հանձնարարականում նշված` շահառուին վճարման ենթակա գումարն է:
3. Կենտրոնական բանկը, վճարահաշվարկային համակարգի գործունեության սահունությունն ապահովելու նպատակով, կարող է սահմանել վճարման հանձնարարականների, դրանք չեղյալ համարելու հանձնարարականների և տեղեկացումների վավերապայմանները: