Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

1. Միջոցների փոխանցման գործարքի մասնակիցները միջոցների փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ գործարքների կողմերն են` ուղարկողը, ստացող բանկը և շահառուն:

2. Ուղարկողը վճարման հանձնարարականը ստացող բանկին ուղարկող (հաղորդող) անձն է: Ուղարկող կարող են լինել վճարողը, վճարողի բանկը և միջնորդ բանկը (բանկերը):

3. Վճարողը միջոցների փոխանցման առաջին վճարման հանձնարարականը ներկայացնողն է:

4. Վճարողի բանկը վճարողից վճարման հանձնարարական ստացող բանկն է: Եթե վճարողը բանկ է, ապա այն նաև վճարողի բանկն է:

5. Միջնորդ բանկը ցանկացած ստացող բանկն է, բացի վճարողի և շահառուի բանկերից:

6. Ստացող բանկն այն բանկն է, որին հասցեագրված է ուղարկողի վճարման հանձնարարականը (վճարողի բանկը, միջնորդ բանկը (բանկերը) և շահառուի բանկը):

7. Շահառուն վճարողի վճարման հանձնարարականի գումարի փոխանցման վերջնական հասցեատերն է:

8. Շահառուի բանկը վճարողի վճարման հանձնարարականում նշված այն բանկն է`

ա) որում գտնվում է շահառուի` վճարողի վճարման հանձնարարականի համաձայն կրեդիտագրման ենթակա հաշիվը, կամ

բ) որը վճարողի վճարման հանձնարարականին համապատասխան պետք է վճարման հանձնարարականի գումարը վճարի շահառուին:

9. Բանկը, դրա մասնաճյուղերը և գործառնական գրասենյակները (կետերը) համարվում են միջոցների փոխանցման ինքնուրույն մասնակիցներ: Սույն օրենքով բանկերի համար սահմանված միջոցների փոխանցման կապակցությամբ ծագող իրավունքներն ու պարտավորությունները նույն ձևով տարածվում են բանկի մասնաճյուղերի և գործառնական գրասենյակների (կետերի) վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։