Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԱՐԿՈՂԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 22. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՍԽԱԼ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՈՒՂԱՐԿՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՍԽԱԼ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՈՒՂԱՐԿՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Եթե սույն օրենքի 21 հոդվածի համապատասխան սխալ կատարված վճարման հանձնարարական ուղարկողը ստացող բանկի կողմից տեղեկացվել է (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) վճարման հանձնարարականն ակցեպտավորելու կամ ուղարկողի հաշիվը դեբետագրելու մասին, ապա ուղարկողը պարտավոր է հնարավոր կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերոհիշյալ տեղեկացումն ստանալու պահից վաթսուն օրվա ընթացքում, բացահայտել սխալը և այդ մասին անմիջապես հայտնել ստացող բանկին: Հակառակ դեպքում ուղարկողը զրկվում է իրեն վերադարձման ենթակա գումարի վրա, սույն օրենքի 25 հոդվածի 3 կետի համաձայն, մինչև ստացող բանկի կողմից իր սխալը հայտնաբերելու պահը հաշվարկվող տոկոսները ստանալու իրավունքից: Ստացող բանկն իրավունք չունի ուղարկողից հատուցում պահանջել` ուղարկողի կողմից սույն հոդվածով սահմանված իր պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։