Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԱՐԿՈՂԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 20. ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

1. Բացառությամբ սույն հոդվածի 2, 3 և 4 կետերով սահմանված դեպքերի, ստացող բանկը սույն օրենքի 15 հոդվածի համաձայն ակցեպտավորված վճարման հանձնարարականը կատարելիս պարտավոր է`

ա) կատարման օրվա ընթացքում ուղարկել ուղարկողի վճարման հանձնարարականին համապատասխանող վճարման հանձնարարական և կատարել ուղարկողի վճարման հանձնարարականի պահանջները` այն ուղարկելու եղանակի և ուղարկման համար ընտրված միջնորդ բանկերի և միջոցների փոխանցումների համակարգի վերաբերյալ.

բ) վճարման հանձնարարականն ուղարկել իր համար հնարավոր արագ եղանակով, եթե վճարման հանձնարարականն այդպիսի պահանջ է նախատեսում: Եթե ուղարկողի վճարման հանձնարարականում նշված է վճարման օրը, բայց չի նշված կատարման օրը, ապա ստացող բանկը պարտավոր է իր վճարման հանձնարարականն ուղարկել այնպիսի ժամկետում և եղանակով, որոնք անհրաժեշտ են` շահառուին վճարման օրը կամ դրանից հետո հնարավոր կարճ ժամկետում վճարումն ապահովելու համար:

2. Ստացող բանկը վճարման հանձնարարականը կատարելիս, գործելով բարեխղճորեն, կարող է ինքնուրույն ընտրել միջնորդ բանկերը կամ միջոցների փոխանցումների համակարգը, եթե ուղարկողի վճարման հանձնարարականում այլ բան նախատեսված չէ:

3. Վճարման հանձնարարականում ուղարկման որոշակի եղանակ նախատեսված լինելու դեպքում ստացող բանկը պարտավոր է ուղարկել իր վճարման հանձնարարականը տվյալ եղանակով կամ նույնչափ արագ եղանակով:

4. Ստացող բանկն առանց ուղարկողի համաձայնության իրավունք չունի ուղարկողի վճարման հանձնարարականի գումարի հաշվին հատուցել իր կողմից մատուցված ծառայությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։