Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԱՐԿՈՂԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 23. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. Ստացող բանկի` սույն օրենքի 20 հոդվածով սահմանված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով շահառուին կատարվելիք վճարումն ուշացնելու դեպքում ստացող բանկը պարտավոր է տվյալ փոխանցման վճարողին կամ շահառուին ուշացված գումարի դիմաց տոկոսներ վճարել:

2. Եթե ստացող բանկի` սույն օրենքի 20 հոդվածով սահմանված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով փոխանցումը չի ավարտվել կամ չի կատարվել ուղարկողի կողմից նշված միջնորդ բանկերի միջոցով, կամ վճարողի վճարման հանձնարարականի պայմաններին չհամապատասխանող վճարման հանձնարարական է ուղարկվել, ապա ստացող բանկը պարտավոր է հատուցել դրա հետևանքով վճարողին պատճառված բոլոր վնասներն այն չափով, որքանով դրանք չեն հատուցվել սույն հոդվածի 1 կետի համաձայն:

3. Սույն հոդվածի 1 և 2 կետերով նախատեսված դեպքերում ստացող բանկը պարտավոր է հատուցել իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ուղարկողին պատճառված վնասները, այդ թվում` ուղարկողի կատարած բոլոր ծախսերը` ներառյալ իրավաբանական ծառայության վարձատրության գումարը:

4. Եթե ստացող բանկը պայմանագրով պարտավորվել է ակցեպտավորել ուղարկողի վճարման հանձնարարականը, սակայն պայմանագրում վճարման հանձնարարականի մերժման կամ չակցեպտավորման հիմքերի բացակայության պարագայում չի ակցեպտավորում այն, ապա ստացող բանկը պարտավոր է հատուցել չակցեպտավորելու հետևանքով ուղարկողին պատճառված վնասները` ներառյալ իրավաբանական ծառայության վարձատրության գումարը:

5. Ստացող բանկի` սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը պայմանագրով կամ համակարգի կանոններով խստացվել չի կարող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։