Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 6. ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Միջոցների փոխանցման պայմանագիր կնքելիս բանկը պարտավոր է հաճախորդին պատշաճ կերպով ծանոթացնել նրա իրավունքներին, պարտականություններին և պայմանագրի էական պայմաններին:
2. Բանկի կողմից սույն հոդվածով սահմանված իր պարտավորությունը չկատարելու դեպքում հաճախորդի հայցով պայմանագիրը կարող է անվավեր ճանաչվել: