Հոդված 19. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆի ԿԱՏԱՐՈՒՄԸ և ԿԱՏԱՐՄԱՆ ՕՐԸ
Հոդված 19. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆի ԿԱՏԱՐՈՒՄԸ և ԿԱՏԱՐՄԱՆ ՕՐԸ
1. Վճարման հանձնարարականը համարվում է ստացող բանկի (շահառուի բանկից բացի) կողմից կատարված, երբ բանկը վճարման հանձնարարական է ուղարկում` ի կատարումն ստացված վճարման հանձնարարականի: Շահառուի բանկի կողմից ստացված վճարման հանձնարարականն ակցեպտավորվում է, բայց չի կատարվում:
2. Վճարման հանձնարարականի կատարման օր է համարվում վճարման հանձնարարականի ստացման օրը կամ դրան անմիջապես հաջորդող այն օրը, երբ ստացող բանկը վճարման հանձնարարականներ է ուղարկում կամ կարող էր ուղարկել` ի կատարումն ուղարկողի վճարման հանձնարարականի:
Վճարման հանձնարարականի կատարման օրը չի կարող նախորդել տվյալ վճարման հանձնարարականի ստացման օրվան:
Եթե վճարման հանձնարարականում նշված է միայն վճարման օրը, ապա կատարման օր է համարվում վճարման օրը կամ գործառնական այն օրը, երբ ստացող բանկի կողմից համապատասխան վճարման հանձնարարականի ուղարկումն անհրաժեշտ է` վճարման օրը շահառուին վճարումը կատարելու համար: