Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7. ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՕՐԸ: ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՊԱՀԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՕՐԸ: ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՊԱՀԸ

1. Միջոցների փոխանցման գործառնական օրը (այսուհետ` գործառնական օր) օրացուցային օրվա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում բանկն ընդունում, ակցեպտավորում և (կամ) ուղարկում (փոխանցում) է վճարման հանձնարարականները, դրանք չեղյալ համարելու հանձնարարականները, ինչպես նաև տրամադրում է հաշվի մասին տեղեկացումներ (քաղվածքներ):

Միջոցների փոխանցման գործառնական օրը բանկը սահմանում է ինքնուրույն: Բանկը պարտավոր է հաճախորդի առաջին իսկ պահանջով կամ նրա հետ համապատասխան պայմանագիր կնքելիս վերջինիս տեղեկացնել միջոցների փոխանցումների բանկի գործառնական ժամերի մասին:

2. Եթե վճարման հանձնարարականը կամ այն չեղյալ համարելու հանձնարարականը ստացվել է միջոցների փոխանցման գործառնական օրվա ավարտից հետո, ապա դրանք համարվում են ստացված միջոցների փոխանցման հաջորդ գործառնական օրվա սկզբին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։