Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 30. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ և ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ և ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Միջոցների փոխանցման մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները կարող են փոփոխվել նրանց միջև կնքված պայմանագրով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փոփոխություններն արգելվում են սույն օրենքով:

2. Սույն օրենքի համաձայն միջոցների փոխանցումների համակարգի կանոնները այն կանոններն են, որոնք`

ա) սահմանվում են կենտրոնական բանկի կողմից և կարգավորում են դրա միջոցների փոխանցման համակարգի միջոցով կատարվող փոխանցումների կողմ հանդիսացող բանկերի իրավունքներն ու պարտականությունները, կամ

բ) սահմանվում են բանկերի կողմից և կարգավորում են դրանց միջոցների փոխանցման համակարգի միջոցով վճարման հանձնարարականների ուղարկումը, ինչպես նաև վճարման հանձնարարականների ուղարկման կապակցությամբ կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

3. Բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, միջոցների փոխանցումների համակարգի կանոնները կարող են փոփոխել տվյալ համակարգի անդամ-բանկերի փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները: Միջոցների փոխանցումների համակարգի կանոնները սույն օրենքի 27 հոդվածի 4 կետով, 28 հոդվածի 3 կետով, 35 հոդվածով նախատեսված դեպքերում կարող են փոփոխել նաև համակարգի անդամ չհանդիսացող այլ մասնակիցների` սույն օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։