Հոդված 18. ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆ ԱԿՑԵՊՏԱՎՈՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆ ԱԿՑԵՊՏԱՎՈՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Ստացող բանկը պարտավոր չէ ակցեպտավորել վճարման հանձնարարականը, եթե ուղարկողի հետ կնքված պայմանագրով կամ միջոցների փոխանցումների համակարգի կանոններով նման պարտականություն նախատեսված չէ:
2. Ակցեպտավորումից բխող սույն օրենքով սահմանված պատասխանատվությունը ծագում է միայն սույն օրենքի 15 հոդվածին համապատասխան վճարման հանձնարարականը ակցեպտավորելուց հետո: Բանկի պատասխանատվության սահմանները և չափը սահմանվում են սույն օրենքով, եթե պայմանագրով կամ միջոցների փոխանցումների համակարգի կանոններով այլ բան սահմանված չէ: Բանկերի` սույն օրենքով սահմանված պատասխանատվությունը չի կարող մեղմացվել պայմանագրով կամ միջոցների փոխանցումների համակարգի կանոններով:
3. Ստացող բանկն ակցեպտավորված վճարման հանձնարարականն ուղարկողի կամ դրանում նշված շահառուի ներկայացուցիչը (գործակալը) չէ: