Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 2. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումը (այսուհետ` միջոցների փոխանցում) վճարողի կողմից վճարման հանձնարարականի ներկայացմամբ սկսվող` դրանում նշված շահառուին նախատեսված գումարը վճարելու նպատակով իրականացվող հաջորդական գործողությունների համակցություն է: Միջոցների փոխանցումը ներառում է վճարողի վճարման հանձնարարականը կատարելու նպատակով վճարողի բանկի կամ միջնորդ բանկի կողմից հաջորդ բանկին ուղարկված վճարման հանձնարարականը: Միջոցների փոխանցումն ավարտվում է շահառուի բանկի կողմից շահառուի օգտին վճարողի վճարման հանձնարարականի ակցեպտավորմամբ: