Գլուխ IV · ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ
Հոդված 24. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՎՃԱՐՄԱՆ ՕՐԸ
Հոդված 24. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՎՃԱՐՄԱՆ ՕՐԸ
Վճարման հանձնարարականի վճարման օրը գործառնական այն օրն է, երբ վճարման հանձնարարականի գումարը ենթակա է վճարման շահառուին` շահառուի բանկի կողմից:
Վճարման օրը կարող է նշված լինել վճարման հանձնարարականում, որը, սակայն, չի կարող նախորդել շահառուի բանկի կողմից տվյալ վճարման հանձնարարականի ստացման օրվան:
Վճարման օրը վճարման հանձնարարականում նշված չլինելու դեպքում այդպիսին է համարվում շահառուի բանկի կողմից վճարման հանձնարարականի ստացման օրը: