Հոդված 26. ՈւՂԱՐԿՈՂԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻՆ
Հոդված 26. ՈւՂԱՐԿՈՂԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻՆ
1. Ստացող բանկին վճարելու ուղարկողի սույն օրենքի 25 հոդվածով սահմանված պարտավորությունը կատարված է համարվում, երբ վճարումը տեղի է ունենում սույն հոդվածին համապատասխան:
2. Եթե ուղարկողը բանկ է, ապա ուղարկողի վճարումը կատարված է համարվում, երբ ստացող բանկը ստանում է պարտավորության վերջնահաշվարկը կենտրոնական բանկի կամ միջոցների փոխանցումների համակարգի միջոցով:
3. Եթե ուղարկողը բանկ է և կրեդիտագրում է ստացող բանկի` իր մոտ կամ այլ բանկում գտնվող հաշիվը, ապա ուղարկողի վճարումը կատարված է համարվում այն պահից, երբ կրեդիտագրված գումարը հաշվից դուրս է գրվում կամ (եթե գումարը դուրս չի գրվում) այն օրացուցային օրվա ավարտին, որի ընթացքում կրեդիտագրված գումարը կարող էր դուրս գրվել, և ստացող բանկը տեղյակ էր այդ մասին:
4. Եթե ստացող բանկը դեբետագրում է ուղարկողի` իր մոտ գտնվող հաշիվը, ապա ուղարկողի վճարումը կատարված է համարվում հաշվի դեբետագրման պահից, ընդ որում, վճարումը կատարված է համարվում այն ծավալով, որով հաշվի մնացորդը բավարար է ստացող բանկի պահանջը բավարարելու համար:
5. Եթե ուղարկողը և ստացող բանկը փոխադարձ պարտավորությունների հաշվակցում նախատեսող միջոցների փոխանցումների համակարգի անդամներ են, ապա ուղարկողի վճարումը կատարված է համարվում ստացող բանկի կողմից համակարգի կանոններով սահմանված կարգով պարտավորությունների վերջնահաշվարկը ստանալու պահից:
6. Ուղարկողի և ստացող բանկի միջև սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված փոխադարձ պարտավորությունները հաշվակցելու պայմանագրի առկայության դեպքում ուղարկողի վճարումը կատարված է համարվում տվյալ պայմանագրով սահմանված կարգով հաշվակցումը կատարելու պահից` հաշվակցված պարտավորությունների ծավալով:
7. Սույն հոդվածով չնախատեսված դեպքերում ստացող բանկին վճարելու ուղարկողի` սույն օրենքի 25 հոդվածով սահմանված պարտավորության կատարման պահը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ: