Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

Հոդված 27. ՇԱՀԱՌՈՒԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ և ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՇԱՀԱՌՈՒԻ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. ՇԱՀԱՌՈՒԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ և ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՇԱՀԱՌՈՒԻ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Շահառուի բանկը պարտավոր է իր կողմից ակցեպտավորված վճարման հանձնարարականի գումարը շահառուին վճարել վճարման օրը, բացառությամբ սույն օրենքի 17 հոդվածով և 28 հոդվածի 4 կետով նախատեսված դեպքերի: Եթե շահառուի բանկը վճարման հանձնարարականն ակցեպտավորել է միջոցների փոխանցման գործառնական օրվա ավարտից հետո, ապա պարտավոր է վճարման հանձնարարականում նշված գումարը շահառուին վճարել միջոցների փոխանցման հաջորդ գործառնական օրվա ընթացքում:

Շահառուի բանկը պարտավոր է հատուցել շահառուի կրած բոլոր այն վնասները, որոնք հետևանք են եղել շահառուի բանկի կողմից շահառուի նկատմամբ վճարման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, եթե շահառուի բանկը չապացուցի, որ շահառուի նկատմամբ իր պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հետևանք է եղել շահառուի` տվյալ վճարումն ստանալու իրավունքի վերաբերյալ իր ունեցած հիմնավոր կասկածի:

2. Եթե շահառուի բանկի կողմից ակցեպտավորված վճարման հանձնարարականի համաձայն վճարման հանձնարարականի գումարը ենթակա է վճարման (կրեդիտագրման) շահառուի տվյալ բանկում գտնվող հաշվին, ապա շահառուի բանկը պարտավոր է տեղեկացնել (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) շահառուին վճարման հանձնարարականի ստացման մասին մինչև վճարման օրվան հաջորդող օրացուցային օրվա սկիզբը: Եթե վճարման հանձնարարականի գումարը ենթակա չէ շահառուի հաշվին կրեդիտագրման, ապա շահառուի բանկը պարտավոր է տեղեկացնել շահառուին միայն այն դեպքում, եթե դա պահանջվում է վճարման հանձնարարականով:

3. Շահառուի բանկը պարտավոր է տոկոսներ վճարել շահառուին` սույն հոդվածի 2 կետով սահմանված կարգով վերջինիս չտեղեկացնելու կամ ուշացմամբ տեղեկացնելու համար: Տոկոսները հաշվարկվում են վճարման օրվան հաջորդող օրացուցային օրվա սկզբից մինչև շահառուին տեղեկացնելու օրը ներառյալ: Շահառուի բանկը պատասխանատվություն չի կրում շահառուի կրած վնասների համար, որոնք հետևանք են շահառուի բանկի կողմից շահառուին չտեղեկացնելու կամ ուշացումով տեղեկացնելու, բացառությամբ սույն կետով նախատեսված տոկոսների վճարումը դատական կարգով վիճարկելու հետ կապված պետական տուրքի և իրավաբանական ծառայության վճարների:

Շահառուն համարվում է տեղեկացված համապատասխան տեղեկացումը կամ հաշվի քաղվածքը շահառուին ուղարկելու կամ շահառուի` վճարումն ստանալու փաստին այլ կերպ տեղեկանալու պահից: Շահառուն կարող է տեղեկացվել հեռախոսով կամ հեռահաղորդակցման այլ միջոցներով: Տեղեկացումը կարող է շահառուին ուղարկվել փոստով (պատվիրված կամ հուսալի այլ նամակով): Բանկը պարտավոր է տեղեկացման այնպիսի միջոց ընտրել և եղանակ կիրառել, որոնք կապահովեն շահառուի կողմից տեղեկացման ստանալը:

4. Վճարումը և վնասների հատուցում ստանալու շահառուի սույն հոդվածի 1 կետով սահմանված իրավունքը չեն կարող փոփոխվել պայմանագրով կամ միջոցների փոխանցման համակարգի կանոններով: Տեղեկացում և տոկոսներ ստանալու շահառուի սույն հոդվածի 2 և 3 կետերով նախատեսված իրավունքները կարող են փոփոխվել պայմանագրով կամ միջոցների փոխանցման համակարգի կանոններով, եթե շահառուն տեղեկացվել է տվյալ պայմանագրի կամ կանոնների համապատասխան դրույթի մասին` մինչև միջոցների փոխանցումն սկսելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։