Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

Հոդված 29. ՎՃԱՐՈՂԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՇԱՀԱՌՈՒԻՆ: ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. ՎՃԱՐՈՂԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՇԱՀԱՌՈՒԻՆ: ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

1. Բացառությամբ սույն օրենքի 17 հոդվածով և 28 հոդվածի 4 կետով նախատեսված դեպքերի, վճարողի վճարումը շահառուին կատարված է համարվում շահառուի բանկի կողմից վճարման հանձնարարականը շահառուի օգտին ակցեպտավորելու պահից` շահառուի բանկի կողմից ակցեպտավորված վճարման հանձնարարականի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան վճարողի վճարման հանձնարարականի գումարը:

2. Եթե վճարողի կողմից սույն հոդվածի 1 կետով նախատեսված վճարումը կատարվում է վճարողի` շահառուի նկատմամբ ունեցած պարտավորության (հիմնական պարտականություն) կատարման նպատակով, ապա վճարողի պարտավորությունը համարվում է կատարված, բացառությամբ այն դեպքերի, երբ`

ա) սույն հոդվածի 1 կետով նախատեսված վճարումը կատարված է հիմնական պարտավորությունն առաջացնող պայմանագրին հակասող ձևով կամ միջոցով, և

բ) շահառուն շահառուի բանկից վճարման հանձնարարականն ստանալու մասին տեղեկացումն ստանալուց հետո անմիջապես տեղեկացնում է վճարողին վճարումն ընդունելուց հրաժարվելու մասին, և

գ) վճարման հանձնարարականի գումարը շահառուն իր հաշվից դուրս չի գրել կամ այն չի ուղղվել շահառուի այլ պարտավորությունների մարմանը, և

դ) վճարումը պայմանագրի համաձայն չկատարելու հետևանքով շահառուն վնաս կկրի:

Եթե վճարողի կողմից սույն հոդվածի 1 կետով նախատեսված վճարումը չի հանգեցնում վճարողի հիմնական պարտավորության կատարմանը, ապա շահառուի բանկից վճարումն ստանալու շահառուի` սույն օրենքի 27 հոդվածով նախատեսված իրավունքն անցնում է վճարողին:

3. Եթե շահառուի բանկի ակցեպտավորած վճարման հանձնարարականի գումարը պակաս է վճարողի վճարման հանձնարարականի գումարից, որը հետևանք է միջոցների փոխանցման մասնակից` ստացող մեկ կամ ավելի բանկերի կողմից մատուցված ծառայությունների դիմաց հատուցման, ապա վճարողի հիմնական պարտավորությունը կատարված է համարվում նրա կողմից ուղարկված վճարման հանձնարարականի գումարի չափով, բացառությամբ այն դեպքերի, երբ վճարողը շահառուի պահանջով վերջինիս հրաժարվում է վճարել սույն կետի համաձայն պակասեցված գումարը:

4. Վճարողի և շահառուի` սույն հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները կարող են փոփոխվել միայն նրանց միջև կնքված պայմանագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։