Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 31. ՇԱՀԱՌՈՒԻ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. ՇԱՀԱՌՈՒԻ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Եթե շահառուի բանկն ստացել է վճարման հանձնարարականը, որի համաձայն շահառուի հաշիվը տվյալ բանկում ենթակա է կրեդիտագրման և շահառուն տվյալ բանկի նկատմամբ ունի պարտավորություն, որի կատարման ժամկետը լրացել է, ապա բանկը կարող է օրենքով սահմանված կարգով միակողմանիորեն հաշվակցել ստացված վճարման հանձնարարականի գումարը իր նկատմամբ ունեցած պարտավորության հետ` շահառուի հաշիվը կրեդիտագրելուց հետո:

2. Շահառուի բանկը պարտավոր է շահառուի հաշվին կրեդիտագրված գումարը ուղղել շահառուի նկատմամբ այն պահանջների բավարարմանը, որոնք ենթակա են բավարարման անվիճելիության կարգով, եթե շահառուի բանկը իմացել է կամ պարտավոր էր իմանալ նման պահանջի առկայության մասին: Անվիճելիության կարգով բավարարման ենթակա պահանջները շահառուի միջոցների հաշվին բավարարվում են օրենքով սահմանված հերթականությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։