Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԱԼԱՆՔԻ ԿԱՄ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ: ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԱԼԱՆՔԻ ԿԱՄ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ: ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանի որոշմամբ կարող է արգելվել միայն`

ա) վճարողին` վճարման հանձնարարական ուղարկելը.

բ) վճարողի բանկին` վճարողի վճարման հանձնարարականներն ակցեպտավորելը.

գ) շահառուի բանկին` ակցեպտավորված վճարման հանձնարարականի միջոցները շահառուի տնօրինմանը հանձնելը.

դ) շահառուին` շահառուի բանկի կողմից ակցեպտավորված վճարման հանձնարարականի գումարն իր հաշվից դուրս գրելը:

Դատարանը չի կարող այլ կերպ միջամտել միջոցների փոխանցումների իրականացմանը կամ արգելել դրա հետ կապված այլ գործողություններ:

2. Եթե ուղարկողի` ստացող բանկում գտնվող հաշվի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կալանք կամ արգելանք է դրվել, ապա ստացող բանկը տվյալ ուղարկողի վճարման հանձնարարականն ակցեպտավորելու դեպքում իրավունք ունի վճարման հանձնարարականի գումարն առաջնահերթության կարգով գանձել տվյալ հաշվից, բացառությամբ այն դեպքերի, երբ կալանքը կամ արգելանքը հաշվի վրա դրվել է` ստացող բանկին մինչև վճարման հանձնարարականն ակցեպտավորելը վճարման հանձնարարականը մերժելու կամ անհրաժեշտ այլ գործողություններ կատարելու հնարավորություն ընձեռող ժամկետում և եղանակով, կամ եթե ուղարկողը վճարման հանձնարարականի գումարը վճարել է ստացող բանկին այլ եղանակով:

3. Վճարողի կողմից շահառուին փոխանցվող միջոցների վրա կալանք կամ արգելանք կարող է դրվել միայն շահառուի բանկում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։