Հոդված 33. ՀԱՇԻՎԸ: ՀԱՇՎԻ ՄՆԱՑՈՐԴԸ: ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33. ՀԱՇԻՎԸ: ՀԱՇՎԻ ՄՆԱՑՈՐԴԸ: ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն օրենքի համաձայն հաշիվը միջոցների փոխանցման մասնակցի բանկում գտնվող այն հաշիվն է, որից վճարման հանձնարարականի գումարը ենթակա է գանձման` հաճախորդի վճարման հանձնարարականի կամ առանձին հրահանգի համաձայն: Եթե հաճախորդը վճարման հանձնարարականում հաշիվ չի նշել և հաշվի վերաբերյալ այլ հրահանգ չի տվել, ապա վճարման հանձնարարականի գումարը կարող է գանձվել իր տվյալ բանկում գտնվող ցանկացած հաշվից, բացառությամբ այն հաշիվների, որոնցից վճարման հանձնարարականի գումարի գանձումը հակասում է այդ հաշվի սպասարկման պայմանագրին կամ տվյալ հաշվի մնացորդի տնօրինման այլ սահմանափակումներին:
2. Սույն օրենքի իմաստով «հաշվի մնացորդը» տվյալ հաշվում առկա այն միջոցներն են (ցպահանջ կամ ժամկետային), որոնք հաշվետերը (հաճախորդը) կամ նրա կողմից լիազորված անձը կարող է հաշվից դուրս գրել կամ այլ կերպ տնօրինել առանց լրացուցիչ սահմանափակումների: Հաշվի ժամկետայնությունը սույն կետի իմաստով սահմանափակում չի համարվում, եթե հաշվի սպասարկման պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
3. Ուղարկողի հաշվից վճարման ենթակա մեկից ավելի վճարման հանձնարարականներ ստանալու դեպքում բանկը կարող է վճարման հանձնարարականները կատարելու կապակցությամբ ուղարկողի հաշիվը դեբետագրել ցանկացած հերթականությամբ:
4. Եթե հաշվետերն իր հաշվին կրեդիտագրված միջոցները դուրս է գրում հաշվից կամ դրանք ուղղվում են նրա պարտավորությունների կատարմանը, ապա հաշվին առաջինը կրեդիտագրված միջոցները համարվում են հաշվից առաջինը դուրս գրված կամ պարտավորությունների կատարմանն ուղղված: