Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 34. ՏՈԿՈՍՆԵՐԻ ՉԱՓԸ և ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34. ՏՈԿՈՍՆԵՐԻ ՉԱՓԸ և ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ստացող բանկի կողմից սույն օրենքով սահմանված դեպքերում վճարման ենթակա տոկոսների չափը որոշվում է ուղարկողի և ստացող բանկի միջև կնքված պայմանագրով կամ միջոցների փոխանցումների համակարգի կանոններով:

2. Եթե ուղարկողի և ստացող բանկի միջև կնքված պայմանագիրը կամ միջոցների փոխանցման համակարգի կանոնները չեն որոշում ուղարկողին ստացող բանկի կողմից վճարման ենթակա տոկոսի չափը, ապա այդ տոկոսը հաշվարկվում է`

ա) համապատասխան գումարը բազմապատկելով կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան վերաֆինանսավորման տոկոսադրույքով` արդյունքը բաժանելով 360-ի, կամ

բ) համապատասխան գումարը բազմապատկելով ստացող բանկի կողմից ժամկետային ավանդների դիմաց առաջարկված միջին տոկոսով` արդյունքը բաժանելով 360-ի,

ընդ որում, ստացող բանկի կողմից վճարման ենթակա տոկոսների չափը որոշելիս հիմք է ընդունվում սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հաշվարկման այն կարգը, որի արդյունքում վճարման ենթակա տոկոսն առավել մեծ է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։