Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ, ԱԿՑԵՊՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ

Հոդված 9. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Վճարման հանձնարարականը վավեր է, եթե այն ուղարկվել է դրանում որպես ուղարկող նշված անձի կամ նրա ներկայացուցչի կողմից:

2. Սույն հոդվածի 1 կետին չհամապատասխանող վճարման հանձնարարականը վավեր է նաև, եթե`

ա) բանկի և ուղարկողի միջև կնքված պայմանագրի համաձայն, հաճախորդի կողմից կամ նրա անունից բանկին ուղարկված վճարման հանձնարարականը ենթակա է վավերացման որոշակի անվտանգության արարողակարգի միջոցով, և

բ) բանկն այն ընդունել է բարեխղճորեն և բանկի ու ուղարկողի միջև կնքված գրավոր պայմանագրով նախատեսված անվտանգության արարողակարգին և հաճախորդի այլ հրահանգին համապատասխան: Բանկը պարտավոր չէ կատարել ուղարկողի այն հրահանգները, որոնք հակասում են գրավոր պայմանագրին կամ չեն ստացվել` ստացող բանկին համապատասխան գործողություն ձեռնարկելու հնարավորություն ընձեռող եղանակով և ժամկետում:

3. Սույն հոդվածի 2 կետին համապատասխան ընդունված վճարման հանձնարարականն անվավեր է, եթե ուղարկողն ապացուցում է, որ`

ա) վճարման հանձնարարականը չի ուղարկվել այն անձի (անձանց) կողմից`

- որին ուղարկողը երբևէ լիազորել կամ վստահել է վճարման հանձնարարականներ ուղարկել, ներկայացնել կամ անվտանգության արարողակարգը գործադրելու հետ կապված գործողություններ կատարել, և

- որը, առանց ստացող բանկի կողմից դրա համար լիազորված լինելու, ուղարկողի տիրապետման ներքո գտնվող աղբյուրներից է ձեռք բերել տվյալ փոխանցումը հնարավոր դարձնող տեղեկությունները` անկախ ուղարկողի մեղքի առկայությունից կամ տեղեկությունների ձեռքբերման եղանակից, և

բ) տվյալ վճարման հանձնարարականն ուղարկելիս չեն օգտագործվել ուղարկողի փոխանցման հնարավորությունները կամ միջոցները:

4. Սույն օրենքի 8 հոդվածի 3 կետի համաձայն, կենտրոնական բանկի սահմանած անվտանգության արարողակարգերին ներկայացվող նվազագույն պահանջների առկայության դեպքում, վճարման հանձնարարականը վավեր է, եթե սույն հոդվածի 2 կետով նախատեսված անվտանգության արարողակարգը բավարարում է տվյալ նվազագույն պահանջներին:

5. Փոխանցման մասնակիցների` սույն հոդվածի 1, 2 և 4 կետերից բխող, իրավունքներն ու պարտականությունները պայմանագրով կամ միջոցների փոխանցման համակարգի կանոններով փոփոխվել չեն կարող:

6. Սույն հոդվածը վերաբերում է նաև վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։