Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԳՅՈՒՏԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Իրավական պահպանությունից բացառությունները

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 10. Իրավական պահպանությունից բացառությունները

1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի իմաստով իրավական պահպանության ենթակա չեն՝

1) գիտական հայտնագործությունները.

2) գիտական տեսությունները, մաթեմատիկական մեթոդները, տեղեկատվության սովորական տրամադրումը.

3) տնտեսության կազմակերպման և ղեկավարման եղանակները.

4) պայմանական նշանները, կարգացուցակները և կանոնները.

5) մտավոր գործունեության եղանակները.

6) հաշվիչ մեքենաների ալգորիթմները.

7) կառույցների, շենքերի, տարածքների հատակագծերի սխեմաները և նախագծերը.

8) իրի արտաքին տեսքին վերաբերող այն լուծումները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն.

9) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները։

2. Իրավական պահպանության ենթակա չեն այն գյուտերը, որոնց օգտագործումը հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին։

3. Սույն օրենքի իմաստով արտոնագրաունակ գյուտեր չեն համարվում՝

1) բույսերի տեսակները և կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաև դրանց ստացման բնական կենսաբանական եղանակները.

2) մարդու կլոնավորման եղանակները.

3) արդյունաբերական կամ առևտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.

4) մարդու սաղմի բջիջների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները.

5) կենդանիների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները, ինչպես նաև այդպիսի եղանակով ստացված կենդանին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։