Հոդված 17. Արտոնագրից բխող բացառիկ իրավունքի խախտում չհամարվող գործողությունները
Հոդված 17. Արտոնագրից բխող բացառիկ իրավունքի խախտում չհամարվող գործողությունները
1. Սույն օրենքի 16-րդ հոդվածում նշված` արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում արտոնագրով պահպանվող գյուտի, օգտակար մոդելի օգտագործումը՝
1) անձնական կարիքների համար` առանց եկամուտ ստանալու նպատակի.
2) որպես գիտափորձի կամ գիտական հետազոտության առարկա.
3) բժշկի դեղատոմսով դեղատներում դեղորայքի միանգամյա պատրաստման դեպքում.
4) այլ պետության պատկանող և պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի վրա, եթե դա պայմանավորված է բացառապես փոխադրամիջոցի կարիքներով, և փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին և (կամ) իրավաբանական անձանց, որը նույնպիսի իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց: